Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կանդազ
A A
Պաշտոնական

Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, դադարեցրել է հացադուլը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, դադարեցրել է հացադուլը։

Փաստաբան Արմեն Ֆերոյանն «Ա1+»-ին հայտնեց, որ հացադուլը դադարեցվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հորդորից հետո։ 

Հիշեցնենք, որ Արթուր Ավանեսյանը ձերբակալվել էր ապրիլի 27-ին։ Դրանից մեկ օր հետո հացադուլ էր հայտարարել։ Նախկին զինվորականը մեղադրվում է ընտրակաշառք տալու համար։ Արթուր Ավանեսյանը մեղքը չի ընդունում: