A
A
Ռուսաստանը հայտարարում է երկօրյա հրադադար
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 8-ին և 9-ին հրադադար կհայտարարվի՝ ի պատիվ խորհրդային ժողովրդի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։
Ռուսաստանի զինված ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տոնակատարությունների անվտանգությունն ապահովելու համար։ Ռուսաստանը, հրադադարի հայտարարության կապակցությամբ ակնկալում է, որ ուկրաինական կողմը կհետևի օրինակին, նշել է նախարարությունը։
Եթե Ուկրաինան փորձի իրականացնել Հաղթանակի օրվա տոնակատարությունները խափանելու իր հանցավոր ծրագրերը, Ռուսաստանի զինված ուժերը կձեռնարկեն պատասխան հարված Կիևի կենտրոնին, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն զգուշացրել է Կիևի քաղաքացիներին և օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին անհապաղ լքել քաղաքը։
Նշվում է, որ Ռուսաստանը նախկինում ձեռնպահ է մնացել Կիևի կենտրոնին հարվածելուց՝ մարդասիրական նկատառումներից ելնելով։