Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Առաջին տուրիստը եղել է Նոյը, առաջին տուրօպերատորը՝ Աստված» (տեսանյութ)

Հասարակություն
robert-minasyan

Տուրիզմի հայկական ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մինասյանը համոզված է, որ զբոսաշրջիկները առաջինը Հայաստան պետք է այցելեն: «Առաջին տուրիստը եղել է Նոյը, եւ ոչ մեկը չի հերքում դա: Առաջին տուրօպերատորը եղել է Աստված, որը ուղարկել է առաջին տուրիստին Արարատ սարի գագաթ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա։ Նրա խոսքերով՝ վերջին յոթ տարիների ընթացքում տուրիզմի  զարգացման առումով բավական մեծ աշխատանք է տարվել, սակայն կան նաեւ այլ խնդիրներ, որոնք պահանջում են լուծում: Գիդերի աշխատանքը, սակայն, տուրիզմի մասնագետին չի բավարարում. «Նրանք պետք է հայրենասեր լինեն, լավ ճանաչեն հայրենիքը, եւ ամեն մարդ չէ, որ երկիրը պետք է ներկայացնի»,- ասաց նա։ 2015 թ. Ռոբերտ Մինասյանի խոսքերով, բավականին մեծ ազդեցություն ունեցավ տուրիզմի զարգացման առումով։ Իսկ ինչ վերաբերում է Քիմ Քարդաշյանի այցելությանը, ապա ըստ տուրիզմի մասնագետի, ցանկացած աշխարհահռչակ մարդու այցելություն դրական ազդեցություն է ունենում զբոսաշրջության զարգացման համար։ Ի դեպ, Տուրիզմի հայկական ինստիտուտի տնօրենը չի ընդունում, որ Հայաստանում ծառայությունները բավականին թանկ են, պարզապես մատուցվող ծառայությունները պետք է համապատասխանեն գումարի չափին։