Բացել լրահոսը Փակել լրահոսը
armen soghomonyan
A A
Պաշտոնական

Փաստաբանն արդարացվել է, վերաքննիչ բողոք է ներկայացվել

Փաստաբան Արմեն Սողոմոնյանին դատարանն արդարացրել է։ Վերջինս մեղադրվում էր քրեակատարողական հիմնարկ իր պաշտպանյալին թմրանյութ տանելու մեջ։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը փաստաբան Արմեն Սողոմոնյանին անմեղ է ճանաչել՝ ապացույցների անբավարարության հիմքով։

«Օբյեկտիվ դատական ակտ է։ Վստահ էի, որ այդպես է լինելու՝ հաշվի առնելով դատավորի ով լինելը։ Նա եզակի դատավորներից է»,- «Ա1+»-ին ասաց Արմեն Սողոմոնյանը։

Դատախազությունը, սակայն, վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Պահանջում է բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կայացված դատավճիռը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։ Արմեն Սողոմոնյանին մեղավոր ճանաչել և նշանակել համաչափ պատիժ։ Կամ բեկանել և քրեական գործը փոխանցել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: