Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Քաղաքային կենսաբազմազանության գոտի՝ Երևանի սրտում (տեսանյութ)

Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Երևանի քաղաքապետարանը հանդես է գալիս «Քաղաքային կենսաբազմազանության գոտի» նախաձեռնությամբ, որտեղ 12 օրվա ընթացքում կներկայացվեն Երևանի՝ բնության պահպանության, կանաչ ենթակառուցվածքների, կենսաբազմազանության և կայուն քաղաքային զարգացման ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններն ու ծրագրերը։ Այն կգործի մինչև հոկտեմբերի 30-ը՝ Երևանի 2750-ամյակի զբոսայգում: Ինչ է սպասվում Գոտում․ ▫️Երևանի բնապահպանական նախաձեռնությունների և նախագծերի ներկայացում ▫️ թեմատիկ աշխատարաններ և բաց քննարկումներ ▫️ բնապահպանական և փառատոնային ֆիլմերի ցուցադրություններ ▫️ համերգային և մշակութային ծրագիր ▫️ մասնագիտական և հանրային երկխոսություն՝ քաղաքային բնության ապագայի շուրջ: «Քաղաքային կենսաբազմազանության Գոտին» լինելու է տարածք, որտեղ կարելի է ոչ միայն խոսել բնության մասին, այլև տեսնել, քննարկել և միասին ձևավորել այնպիսի Երևան, որտեղ քաղաքային զարգացումն ու բնությունը համահունչ են։ Եկե՛ք բացահայտելու Երևանի բնությունը քաղաքի սրտում։