Բացել լրահոսը Փակել լրահոսը
856934524_1918219252871921_1136508001124660497_n
A A
Պաշտոնական

Մաթևոսյանն ու Աստրիդ Շոմեյքերը ներկայացրել են COP17-ի առաջնահերթությունները

COP17-ի աշխատանքների մեկնարկի օրը Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ՄԱԿ «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի հետ հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով և պատասխանել լրագրողների հարցերին։

Ներկայացրել են համաժողովի օրակարգային առաջնահերթություններն ու ակնկալվող արդյունքները՝ կարևորելով Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի գնահատումը, ֆինանսական միջոցների ներգրավումն ու միջազգային համագործակցության ամրապնդումը։

Նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովը և Երևանի հռչակագիրը կարևոր քաղաքական ազդակ են հաղորդել մեր համատեղ աշխատանքին։ Այժմ մեր խնդիրն է այդ հանձնառությունները վերածել համաձայնեցված որոշումների և գործնական քայլերի։

COP17-ի նորընտիր նախագահը վերահաստատել է իր հանձնառությունը՝ ապահովելու բաց, թափանցիկ և ներառական երկխոսություն՝ ամրապնդելով կողմերի միջև վստահությունը և նպաստելով ընդհանուր լուծումների ձևավորմանը։ Նախարարը նշել է, որ նպատակն է Երևանում անցկացվող համաժողովի շրջանակում հանուն բնության գործադրվող համատեղ ջանքերը վերածել շոշափելի արդյունքների։