Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ավետիք Չալաբյան
A A
Պաշտոնական

Եռամսյա կալանք Ավետիք Չալաբյանի համար․ դատախազության պահանջը

Դատախազությունը համաձայն չէ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու՝ դատարանի որոշման հետ։

Գլխավոր դատախազությունը պահանջում է ամբողջությամբ բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 21.08.2026թ. կայացրած որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ Ավետիք Մկրտչի Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով կալանքը՝ 3 ամիս ժամկետով: Բողոքը մակագրվել է Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին։

Մի խումբ անձանց ընտրելու իրավունքը խոչընդոտելու նաախապատրաստության մեղադրանքով կալանավորված Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը դատավոր Դավիթ Բալայանը օգոստոսի 21-ին կայացած դատական նիստում վերացրել էր։ Դատարանը նաև գտել էր, որ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։

Հիշեցնենք, որ ընտրություններին ընդառաջ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ համագործակցության հուշագիր էր ստորագրել «Հայաքվե» նախաձեռնությունը։

Ըստ մեղադրանքի՝ Ավետիք Չալաբյանը ունենալով հակաիշխանական հայացքներ և սատարելով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքին՝ Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նպատակով։

Ըստ մեղադրանքի՝ նա ՌԴ պաշտոնյաներին դրդել է, որ իրենց ազդեցությունն օգտագործեն ու գործարարների միջոցով նրանց կազմակերպություններում աշխատող մարդկանց ուղղորդեն գալ Հայաստան ու քվեարկել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին: Որպես ապացույց՝ ներկայացնում են տարածված ձայնագրությունը: Ավետիք Չալաբյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Այն համարում է քաղաքական հետապնդում։