Բացել լրահոսը Փակել լրահոսը
Wildberries Kitchen
A A
Բիզնես

Հայաստանում խոհանոցային ապրանքների վաճառքն աճել է 45%-ով. ինչ են նախընտրում խոհարարությամբ հետաքրքրվողները

Հոկտեմբերի 20-ին նշվում է Խոհարարների միջազգային օրը։ Այս տոնը նվիրված է մարդկանց, որոնք ուտեստների պատրաստումը վերածում են արվեստի, փորձարկում նոր համադրություններ և իրենց խոհարարական գաղափարներով ոգեշնչում շրջապատողներին։ Ոմանց համար խոհարարությունը մասնագիտություն է, մյուսների համար՝ սիրելի զբաղմունք և մտերիմների հանդեպ հոգատարություն արտահայտելու միջոց։

Wildberries-ի վերլուծական տվյալների համաձայն՝ Հայաստանում շարունակում է աճել խոհանոցային ապրանքների նկատմամբ հետաքրքրությունը։ 2026 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում այս կատեգորիայի վաճառքներն աճել են 45%-ով՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Հիմնական կատեգորիաներից առավել մեծ աճ են գրանցել սննդամթերքի վաճառքները՝ 131%։ Խոհանոցային տեխնիկայի վաճառքներն աճել են 19%-ով, իսկ սպասքի և խոհանոցային պարագաների վաճառքները՝ 15%-ով։

Ի՞նչ ապրանքներ են նախընտրում գնորդները։

Առանձնապես մեծ աճ է գրանցվել խոհանոցային կոմբայնների վաճառքում, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 601%-ով։ Աճ են գրանցել նաև ֆիլտր-պրեսները՝ 289%, միկրոալիքային վառարանները՝ 156%, ինչպես նաև թխման սարքերը՝ 81%։

Գնորդները հետաքրքրված են նաև տարբեր սննդամթերքով և խոհանոցային պարագաներով։ Դիտարկվող ժամանակահատվածում մեղրի վաճառքներն աճել են 354%-ով, կրեմ-դեսերտներինը՝ 304%-ով, իսկ սննդային ներկանյութերինը՝ 227%-ով։

Սպասքի և խոհանոցային պարագաների կատեգորիայում աճել են դեկանտերների վաճառքները՝ 106%-ով, սեղանի դանակներինը՝ 61%-ով, իսկ ամաններինը՝ 43%-ով։

Խոհարարության հնարավորություններն ընդլայնող ապրանքներից պահանջված են նաև խոհանոցային կշեռքները, հարիչները, կապուչինատորները, էլեկտրական աղացները, բաժակներն ու թխման ձևամանները։ Սննդամթերքի շարքում վաճառքների նկատելի աճ են գրանցել նաև սառեցմամբ չորացված մրգերը, սալիկավոր շոկոլադը և սննդային սերմերը։

Ի՞նչ նվիրել խոհարարությամբ հետաքրքրվող մարդուն։

Խոհարարների միջազգային օրը լավ առիթ է նվերով ուրախացնելու նրանց, ովքեր սիրում են ժամանակ անցկացնել խոհանոցում։ Wildberries-ում կարելի է նվերների գաղափարներ գտնել ինչպես պրոֆեսիոնալ խոհարարների, այնպես էլ սկսնակների և տնային պայմաններում նոր բաղադրատոմսեր փորձարկող մարդկանց համար։

Խոհանոցային պարագաները, որակյալ սպասքը, թխման ձևամանները, փոքր կենցաղային տեխնիկան և անսովոր բաղադրիչները կարող են օգտակար նվեր դառնալ նրանց համար, ովքեր սիրում են նոր բաղադրատոմսեր փորձել և կատարելագործել իրենց խոհարարական հմտությունները։

Սիրելի զբաղմունքի հետ կապված նվերը կարող է ոգեշնչել նոր գաղափարների և խոհարարական բացահայտումների։ Մտերիմների, ընկերների կամ սեփական անձի համար համապատասխան տարբերակ կարելի է գտնել Wildberries-ում։