Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Համբարձումյան
A A
Պաշտոնական

Ինքնաբացարկ՝ Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով

Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ դատարանի դատավոր Հայկ Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։ Ըստ հիմնավորման՝ դատավորը տեղյակ է հանգամանքների, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ։

«Տվյալ գործի նախաքննության ընթացքում հանդիսացել եմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, գործի քննությունն իրականացվել է իմ կողմից ղեկավարվող ստորաբաժանումների կողմից և մինչդատական վարույթի ընթացքում իմ կողմից տրվել են հանձնարարություններ, ուստի թեև, սույն դեպքում ես անաչառ ու անկողմնակալ եմ, սակայն վերը մատնանշված հանգամանքն անկողմնակալ դիտորդի մոտ ողջամտորեն կարող է կասկած առաջացնել սույն գործով իմ անկողմնակալության մեջ»,- ինքնաբացարկի հիմնավորման մեջ նշել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Հայկ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ բողոք ներկայացրել էր պաշտպանական կողմը՝ պահանջելով արդարացման դատական ակտ Դավիթ Համբարձումյանի համար։ Սակայն Վերաքննիչ դատարանը մասնակի էր բավարարել պաշտպանական կողմի բողոքը, եւ գործն ուղարկել էր ստորադաս դատարան՝ նոր քնննության։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը վեց տարվա դատավարությունից հետո Դավիթ Համբարձումյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման: Նա մեղավոր էր ճանաչվել 2018 թվականի իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգություններին մասնակցելու և խուլիգանության համար։