Նոր մանրամասներ Գյումրու կրակոցների մասին. Առավոտ
Ինչպես հայտնի է՝ երեկ ժամը 22.30-ի սահմաններում Գյումրու Արցախ թաղամասի բանուկ հատվածներից մեկում՝ «Պեգաս» խանութի մոտ, հնչել են կրակոցներ, որի պատճառով Բարաքներ թաղամասում բնակվող Ղազարյանների ընտանիքի տղամարդիկ՝ ծանր հրազենային վնասվածքներով, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Ղազարյանների ընտանիքից հրազենային վնասվածքներ են ստացել 1979 թվականին ծնված Կնյազ Ղազարյանը, 1985 թվականին ծնված Գագիկ Ղազարյանը, և նրանց հայրը՝ 1947 թվականին ծնված Սմբատ Ղազարյանը: Նրանց հետ «մենամարտի» դուրս եկած Արցախ թաղամասի բնակիչ Կոկոլի Գագոն՝ Գագիկ Ղուկասյանը՝ ծնված 1958 թվականին, Վլադիմիր Հակոբյանը՝ ծնված 1980-ին, Համլետ Գևորգյանը՝ ծնված 1968 թվականին, նույն հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված վիճակում՝ սուր -կտրող ծագող գործիքներով վնասվածքներ ստացած: Կոկոլի Գագոյի երկու որդիները, որոնք և ամենայն հավակնությամբ եղել են կրակոցներ արձակողները, դիմել են փախուստի: Այս մասին մեզ հայտնեցին Շիրակի ոստիկանությունից: Թե ինչո՞ւ են այս երկու գերդաստանները մենամարտել, Շիրակի մարզի ոստիկանությունից մեզ հավաստիացնում են, որ նախորդ օրը Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 138-րդ կիլոմետրում հայտնաբերված Քրիստի սպանության հետ որևէ կապ չկա: Ըստ որոշ տեղեկությունների, Քրիստը քրեական աշխարհի հետ կապեր ունի: Մեր աղբյուրների տեղեկացմամբ, այս Ղազարյան-Ղուկասյան պատերազմը ո՛չ քաղաքական բնույթ ունի, ո՛չ էլ ֆինանսական լուրջ խնդիրների հետ է կապված: Բանն այն է, որ Ղազարյանի ու Ղուկասյանի որդիները վաղուց միմյանց հետ յոլա չեն գնացել ու հաճախակի են նրանց մեջ վիճաբանություններ ծագել: Պատճառը եղել է այն, որ Ղազարյանի որդիները մի անգամ հարվածել են ու վնասել Ղուկասյանի որդու աչքը. վերջինս աչքը վաղուց վնասված է եղել, ապակյա աչք է կրել, սակայն վիճաբանության ժամանակ այն երկրորդ անգամ վնասել են Ղազարյանի որդիները: Նրանց վիճաբանությունները պարբերական բնույթ են կրել, թեժացել են 4-5 ամիս առաջ հարսանիքի ժամանակ, որի քավորը եղել է Կնյազ Ղազարյանը և որին մասնակցել են Ղուկասյանները: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով