Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Պաշտոնական

Միացյալ Նահանգներն օգնում է Հայաստանի իրավապահ մարմիններին (տեսանյութ)

ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակվել և կից հաղորդագրություն տարածվել, որոմ տեղեկացվում է, որ առաջատար տեխնոլոգիաների, մասնագիտացված սարքավորումների և ամերիկյան փորձագիտական աջակցության միջոցով Միացյալ Նահանգներն օգնում է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ամրապնդելու քննչական կարողությունները:

«Կիբեռհանցագործության դեմ պայքարն ընդհանուր առաջնահերթություն է Միացյալ Նահանգների և Հայաստանի համար։

Առաջատար տեխնոլոգիաների, մասնագիտացված սարքավորումների և ամերիկյան փորձագիտական աջակցության միջոցով Միացյալ Նահանգներն օգնում է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ամրապնդելու քննչական կարողությունները, պայքարելու անդրազգային կիբեռհանցագործության դեմ և պատասխանատվության ենթարկելու հանցագործներին։

Դիտեք, թե ինչպես է այս գործընկերությունը նպաստում առավել անվտանգ միջավայրի ձևավորմանը և ապահովում շոշափելի արդյունքներ»,- նշված է հաղորդագրությունում։