COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում մշակույթի օր է
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 19–30-ն ընթացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի COP17-ի «Կանաչ գոտում»՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարով։ Այստեղ ամեն օր (ժամը՝ 10:00–20:00) հանրությանը ներկայացվում են մշակութային, կրթական, երիտասարդական և սպորտային ծրագրեր։
ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Տիգրան Վիրաբյանն այցելել են մարզահամերգային համալիր, շրջել ԿԳՄՍՆ տաղավարում, ինչպես նաև մշակութային այլ հարթակներում, ծանոթացել ներկայացված նախագծերին ու բնապահպանական-մշակութային նախաձեռնություններին։ Նախարարի տեղակալները շեշտադրել են, որ արվեստը, մշակույթը և կրթությունն առանցքային դեր ունեն երիտասարդների շրջանում բնապահպանական մտածողություն ձևավորելու առումով:
ԿԳՄՍՆ տաղավարում հոկտեմբերի 20-ին ոլորտային ներկայացումներով հանդես են եկել նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններն ու թատերահամերգային կազմակերպությունները։
Մշակութային ժառանգության և թանգարանային ծրագրեր
Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը ներկայացել է «Բնության կոդերը. բույս, թել, փայտ, կավ, մետաղ» խորագրով ցուցադրությամբ, Հայաստանի պատմության թանգարանը՝ «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն» նախագծով, Երվանդ Քոչարի թանգարանը՝ «Արարչագործություն և մարդկային վերափոխում» թեմատիկ ծրագրով։ «Սևան» երիտասարդական ակումբը ներկայացրել է Գեղարքունիքի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգությունը, տարածաշրջանի ժողովրդական երգերն ու պատմությունները, ինչպես նաև Սևանի ավազանի ձկնորսական մշակույթը՝ ֆիլմերի, էլեկտրոնային ու տպագիր գրականության միջոցով։
Փոխնախարարները շրջել են նաև Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի առանձին տաղավարում:
Ստեղծարար ոլորտներ և թատերահամերգային ծրագրեր
Նախարարության տաղավարում իրենց ստեղծարար ուղղություններն ու միջոցառումները են ներկայացրել Երևանի խամաճիկների պետական թատրոնը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Արամ Խաչատրյան հիմնադրամը, Կապանի փառատոնը, «Ֆեյշն Սկաուտ» ստեղծարար նախաձեռնությունը:
Մշակույթը՝ Կանաչ գոտում
Հոկտեմբերի 20-30-ը Կանաչ գոտու տարբեր հարթակներում անցկացվում են մշակութային բազմաբնույթ ծրագրեր: Դրանց միջոցով ներկաները բացահայտում են արվեստի, մշակույթի և ստեղծագործական ինքնարտահայտման բազմազանությունը: