Բացել լրահոսը Փակել լրահոսը
857141846_1617819153708433_6906626500424808723_n
A A
Պաշտոնական

2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Գեղարքունիքի և Լոռու մարզերում արձանագրել են բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումներ։
 
📍 Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում «ՄԵՐ ՔԱՐԵՐ» ՍՊԸ-ն ընդերքօգտագործման իրավունքով իրեն պատկանող «Մարտունու բազալտների հանքավայրում» օգտակար հանածոյի արդյունահանումն իրականացրել է առանց սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների առկայության։
 
📍 Նույն մարզի Մարտունի համայնքի Երանոս բնակավայրի մերձակայքում գործող «ԷՄ ՋԻ ԷՄ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ն բետոնե շաղախի արտադրամասում բետոնախառնիչը շահագործել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության դրական եզրակացության և անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
📍 Լոռու մարզի Ալավերդի համայնքի Նեղուց բնակավայրում «ՍԹՈՒՆ ՔԱԹԻՆԳ» ՍՊԸ-ն քարի սղոցման, մշակման և հարդարման արտադրամասի շահագործման համար ջրառն ապահովել է Դեբեդ գետից և արտադրական կեղտաջրերը հեռացրել նույն գետ՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։
🗂 Տեսչական մարմնի Գեղարքունիքի, Լոռու տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր անօրինական գործունեությունները կասեցվել են։
💰 Ընկերությունների տնօրենների նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 2.780.000դրամ։