Մեքենաներ են արգելափակվել ձյան մեջ
Փետրվարի 21-ին, ժամը 05.06-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի մոտակայքում <Լեքսուս> մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել <Լեքսուս> մակնիշի 10 NC 100 պետհամարանիշով ավտոմեքենան (7 ուղևոր): *** Փետրվարի 21-ին, ժամը 04.48-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Կեչուտ գյուղի մոտակայքում ԲՄՎ և Վոլկսվագեն մանիշի ավտոմեքենաները արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենաները խափանված են: Հրշեջ-փրկարարները վարորդներին տեղափոխել են Ջերմուկ քաղաք: *** Փետրվարի 21-ին, ժամը 02.09-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի մոտակայքում «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա (14 ուղևոր): *** Փետրվարի 21-ին, ժամը 01.53-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս-Արծվաքար ավտոճանապարհին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Լեքսուս» մակնիշի 34 HD 642 պետհամարանիշերով ավտոմեքենան: *** Փետրվարի 21-ին, ժամը 00.42-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Մերսեդես» մակնիշի 28 MM 888 պետհամարանիշերով ավտոմեքենան, (6 ուղևոր), իսկ խափանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին տեղափոխել են Ծաղկահովիտ գյուղի ՀՓՋ: *** Փետրվարի 20-ին, ժամը 23.43-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Կապան (27-րդ կմ) հատվածում՝ «Թասեր» կոչվող ոլորաններում, ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փետրվարի 21-ի ժամը 08.30-ի դրությամբ հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 մարդատար և 1 բեռնատար ավտոմեքենա: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: