Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոփոխություն Երեւանի մետրոյի երթուղում

Հասարակություն
90a5a88be5227e3c6b6400d8c254f91f

Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի փակուղում տեղի ունեցած խափանման պատճառով մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» – «Գարեգին Նժդեհ» կայարանների միջակայքում գնացքների երթևեկությունը ժամանակավորապես կազմակերպված է միագծանի սխեմայով: «Սասունցի Դավիթ» կայարանից մինչև «Բարեկամություն» կայարան մետրոպոլիտենը շարունակում է աշխատել սահմանված 5,5 րոպե միջակայքով: Ներկայում ընթացքի մեջ են խափանման վերացմանն ուղղված աշխատանքները: Երևանի քաղաքապետարան