Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետության որոշ ճանաարհներ դեռևս անանցանելի են

Հասարակություն
0710d8e3cc5977858635521dc11a9f5a-472x265

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ի ժամը 15.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Բերդ-Ճամբարակ, Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Գորիս-Սիսիան ավտոճանապարհը: Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: ԱԻՆ