A
A
Կարեն Խաչանովը դուրս է եկել Ալմաթիի թենիսի մրցաշարի երկրորդ փուլ
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող ATP 250 մրցաշարի երկրորդ փուլ՝ 6։2, 6։4 հաշվով հաղթելով ճապոնացի Ռեյ Սակամոտոյին։
Հանդիպումը տևել է 1 ժամ 15 րոպե։ Հաջորդ փուլում Խաչանովը կմրցի չեխ Թոմաշ Մախաչի և ղազախստանցի Զանգար Նուրլանուլիի հանդիպման հաղթողի հետ։