Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կինոն Փարաջանովից հետո նման արտառոց վիճակի կհասնի՞ (տեսանյութ)

Մշակույթ
24d1af21e348e69ff106f0ec3b26ca03

Շահերը բաժանում են, իսկ արժեքները` միավորում. Փարաջանովի արվեստը քաղաքակրթությունների հաշտեցման արվեստ է` համոզված է կինոգետ Դավիթ Մուրադյանը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Ծիրանի ծառ» նախաձեռնության շրջանակում «Ժողովրդական արվեստի հանգույց» մշակութային կենտրոնում անկացվեց կլոր սեղան` նվիրված Սերգեյ Փարաջանովին: Հավաքվել էին Փարաջանովի ստեղծագործության երկրպագուներն ու նրանք, ովքեր ռեժիսորին անձամբ են ճանաչել: Նախաձեռնությունն իրականացրեց կրթամշակութային հիմնադրամի հիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանը, ով Հայաստան է եկել Ամերիկայից: «Փարաջանովը արվեստագետի ընդգծված արտիստիկ մի տեսակ էր, որը խաղում էր անընդհատ, կատարյալ, անսպասելի: Նա ամեն վայրկյան ռեժիսոր էր,- ասում է Տիգրան Մանսուրյանը։- Կինոյի մասին խոսելիս Փարաջանովն ասում էր կինոն ավանտյուրա է: Նռան գույնը անկրկնելի երևույթ է, և չեմ կարծում, որ կինոն այլևս երբևէ նման արտառոց վիճակի հասնի»: