Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Այն, ինչ ՌԴ-ն անում է Նիկոլ Փաշինյանի հետ, քողարկված է․ Կարեն Սարգսյան (տեսանյութ)

««Քաղաքացիական պայմանագիրը» ստիպված է լինելու մանևրել, ստիպված է լինելու երդվել Պուտինին, միևնույն ժամանակ ընդունել Եվրամիության գագաթնաժողովը, հետո անցկացնել ԵՄ-ՀՀ հանդիպումը։ Փաշինյանը պետք է երդվի Պուտինին, որ չծեծեն իրեն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ, վերլուծաբան Կարեն Սարգսյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։

Վերլուծաբանը պնդում է, որ Ռուսաստանը որևէ օգուտ չի տալիս Հայաստանին։ Հակառակը, վնաս է տալիս․ «Վերջին 4 տարիներին ԵԱՏՄ-ի մաքսատուրքերով հենց այնպես 1 մլրդ դոլար ենք նվիրել ՌԴ-ին»։ Բացի այդ, նրա ներկայացմամբ, Հայաստանում լվացվել է 15 մլրդ դոլարի ռուսական ոսկի, որից մեր երկրի բյուջեն ընդամենը 50 մլն դոլար է ստացել։

Կարեն Սարգսյանը գտնում է, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթերն արժեք չունեն, անգամ այդ երկիրը դրանք չի արժեվորում։

«Դրանից կոռուպցիոն գործարքի հոտ է գալիս։ Եվ ես շատ կասկածում եմ, որ ԱՄՆ Կոնգրեսում միջանկյալ ընտրություններից և Դեմոկրատական կուսակցության մեծամասնություն ստանալուց հետո երբ հանձնաժողով ստեղծեն և ուսումնասիրեն, հանկարծ կպարզվի, որ TRIPP-ի մեջ Թրամփի փեսան ու տղան, Նեթանյահուի տղան ու նրանց փոխկապակցված մարդիկ ինչ-որ կերպ մասնակցել են։ Լուրջ խնդիր կառաջանա անգամ ՀՀ համար»,- հավելեց սոցիոլոգը։

Մանրամասները՝ տեսանյութում։