Բացել լրահոսը Փակել լրահոսը
17660721422564
A A
Պաշտոնական

ԱԳ նախարարը հանդիպել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղարի հետ

Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Մանտաս Ադոմենասին:

Զրուցակիցները քննարկել են ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ փոխգործակցության  հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը հետևողականորեն շարունակում է ժողովրդավարական զարգացմանն ուղղված հավակնոտ բարեփոխումները:։

Մտքեր են փոխանակվել հիբրիդային սպառնալիքների, այդ թվում՝ ապատեղեկատվության դեմ արդյունավետ պայքարի ուղղությամբ հնարավոր ծրագրերի իրականացման շուրջ:

Երկուստեք ընդգծվել է նոր ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացմանն ուղղված արձանագրված ձեռքբերումների կարևորությունը: