Բացել լրահոսը Փակել լրահոսը
2 (27)
A A
Պաշտոնական

Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 20։03-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Դվին գյուղի դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ վարորդն արգելափակված է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ներքին Դվին գյուղի Արշակունյաց փողոցում՝ տներից մեկի դիմաց, բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և «PAZ» մակնիշի ավտոբուսը:

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակված վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։