A
A
Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում
Աջակցիր «Ա1+»-ինՀայր Զաքարիան հայտնում է․
«Սիրելինե՛ր, Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը:
Ձեր աղոթքներում անպայման հիշեք հոգևորականներիս:
Տերն անսասան պահի Հայոց Եկեղեցին»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտամկանի ինֆարկտ է ստացել, նրա ինքնազգացողությունը վատացել էր այսօր՝ Մայր Աթոռում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։