A
A
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացքը և զարգացման հեռանկարները
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացքը և զարգացման հեռանկարները:
Նախարար Պապիկյանը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումները և դրանց շրջանակում զինված ուժերի կերպափոխման գործընթացը՝ ընդգծելով ՆԱՏՕ-ի կարևոր դերակատարումն այս ոլորտում:
Ռադմիլա Շեկերինսկան հաստատել է ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել գործընկերությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։