Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Անծանոթ անձանց մի՛ տրամադրեք անձնական տվյալներ․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)

ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է
🪪Հարգելի՛ քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի՛ տրամադրեք անձնագրային և բանկային տվյալներ։
📲Մի փոխանցե՛ք նաև համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը և SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը:
👥Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց՝ հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց կողմից և արդյունքում՝ կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ: Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաև այլ հանցագործությունների կատարման համար։