A
A
Ծառայողական քննություն՝ մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու վերաբերյալ տեղեկությունների հիման վրա
Աջակցիր «Ա1+»-ինՄաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու վերաբերյալ, մամուլից ստացված տեղեկությունների հիման վրա, Պետական եկամուտների կոմիտեում բացվել է ծառայողական քննություն։
Քննության օբյեկտիվության նկատմամբ հանրային կասկածները չեզոքացնելու կամ բացառելու նպատակով նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից։