A
A
91-ամյա նկարիչը մրցանակը մանկապարտեզում է ստացել (տեսանյութ)
Իմ ամենահաջող նկարն արել եմ մանկապարտեզում,- ասում է նկարիչ Արմեն Աթայանը։ Այդ նկարի համար նա մրցանակ է ստացել, դրանից հետո, ինչպես ինքն է ծիծաղելով ասում, դրանից հետո մրցանակներ գրեթե չի ստացել։
Նա նշում է, որ կյանքում ամեն ինչ արել է, քանի որ եթե դու չանես, ուսանող քեզ չի հավատա։
Այսօր լրանում է նկարիչ Արմեն Աթայանի ծննդյան 91-ամյակը։
Նա ծնվել է Երեւանում, ավարտել է ԵԳՈՒ (1941), ԵԳԻ (1952): 1954-ից ստեղծագործել է Կիևում, 1965-ից` Երևանում, դասավանդել ԵԳԻ-ում:
Նրա գործերից են` «Աշունը Հայաստանի լեռներում» (1956), «Առագաստներ» (1963), «Ամառային հովիկ» (1965, մասնավոր հավաքածու, Լոնդոն), «Ձեռագործուհին» (1973, ՀԱՊ), «Ձմեռ» (2003):
Ձեզ ենք ներկայումս «Ա1+»-ի ֆիլմը՝ նկարիչ Արմեն Աթայանի մասին,որը պատրաստվել է վերջերս։