A
A
Հաջորդ շաբաթ ավելի հզոր հարված կհասցնենք Իրանին․ Թրամփ
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը երկար չի տևի։ Այդ մասին նա ասել է Fox News ռադիոկայանին տված հարցազրույցում։
Թրամփը, անդրադառնալով ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող հարվածներին, նշել է, որ պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ «զգա դա ներսից»։
Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն լուրջ վնաս է հասցրել Իրանի ռազմական կարողություններին և մտադիր է շարունակել հարվածները։ «Հաջորդ շաբաթ ավելի հզոր հարված կհասցնենք»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահը պնդել է, որ ոչնչացվել են Իրանի նավատորմը, հրթիռային համակարգերը, ռադարները և միջուկային ենթակառուցվածքների մի մասը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը կարող էր շատ ավելի կոշտ հարվածներ հասցնել, սակայն դա չի արել։
Թրամփը նաև անդրադարձել է Իրանի նախկին գերագույն առաջնորդի որդուն՝ Մոջթաբա Խամենեիին՝ նշելով, որ ըստ իր տեղեկությունների՝ նա ողջ է, սակայն՝ վիրավոր։
Բացի այդ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է «որոշ չափով աջակցել» Իրանին։
Թրամփը նաև քննադատել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի սահմանային քաղաքականությունը՝ պնդելով, որ ԱՄՆ-ում կարող են լինել ավելի քան 1700 իրանական «քնած բջիջներ»։