Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-03-13_21-38-35
A A
Պաշտոնական

Աղավնաձորում բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ

Մարտի 13-ին, ժամը 17։23-ին Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր բնակավայրի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։ «BMW» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «BMW» մակնիշի ավտոմեքենայի մյուս ուղևորին մոտեցրել շտապօգնության մեքենային։