A
A
Մ23 ԵԱ․ Արամայիս Հարությունյանը և Սամվել Տերտերյանը կպայքարեն ոսկե մեդալի համար
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշներ Արամայիս Հարությունյանը (130 կգ) և Սամվել Տերտերյանը ( 77 կգ) դուրս են եկել Սերբիայում ընթացող մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հարությունյանը կիսաեզրափակչում 6։0 հաշվով հաղթել է ուկրաինացի Իվան Յանկովսկիին։ Տերտերյանը 1։1 հաշվով առավելության է հասել մրցաշարի տվյալ քաշի գործող ոսկե մեդալակիր, Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրու Սոլովեյի նկատմամբ։
55 կգ Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։