Բացել լրահոսը Փակել լրահոսը
7a144fcc-79a8-4489-8fda-a56549ccd1a4
A A
Պաշտոնական

Կասեցվել է բենզինի և դիզելային վառելիքի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՕԹԱՐԻԿԻ» ԱՁ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արարատի մարզ, գ․ Հայանիստ, Հ․ Բժշկյանց 1)։

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է բենզինի և դիզելային վառելիքի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։