Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի ելույթը ՀԱԿ համագումարում (տեսանյութ)

Հայաստանի ներկայիս իշխանույթյունը համակարգված կերպով ոչնչացնում է Հայաստանի ժողովրդավարական պետության լեգիտիմությունը։ Այդ մասին այսօր՝ մարտի 14-ին, ՀԱԿ-ի հինգերորդ համագումարի ժամանակ իր ելույթում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը՝ մեկնաբանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր, բարեգործ Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանքը երկարաձգելու մասին դատարանի որոշումը։

Միքայելյանի խոսքով՝ այսօր Հայաստանը կանգնած է ներքին եւ արտաքին լրջագույն մարտահրավերների առջեւ։

«Սպառնալիքների տակ է ոչ միայն Հայաստանի անվտանգությունը, այլ հայի ինքնությունը, վտանգված է մեր պատմությունը, մեր ազգային արժանապատվության եւ ինքնության հենասյուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին», - շեշտեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը։