Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերման է ենթարկվել 253 քաղաքացի

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled11

Այսօր՝ ժամը 19.30-ի դրությամբ, 253 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց  Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Հատուկ քննչական ծառայությունն էլ տեղեկացնում է, որ  զանգվածային անկարգությունների եւ  անօրինական հավաքների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են 24 ցուցարարներ` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու, ինչպես նաև զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:  Առավոտից ձերբակալված ԱԺ պատգամավոր  Նիկոլ Փաշինյանի մասին մինչ այժմ տեղեկություն չկա: Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նրան փնտրում տարբեր իրավապահ մարմիններում: