Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչյա Հարությունյանին  բանտից տեղափոխել են

Հասարակություն
Hrachya-Harutyunyan

Հրաչյա Հարությունյանին այսօր Ռուսաստանի Դաշնության Տամբով քաղաքի ՔԿՀ-ից տեղափոխել են Մոսկվա: «Առաջին քայլը  կարելի է ասել արված է: Այսօր առավոտյան  Հրաչյա Հարությունյանը զանգահարեց մեզ եւ ասաց՝ տեղափոխում են: Բայց երբ կբերեն Երեւան՝ դեռ պարզ չէ»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը: Դեռ հունիսի 16-ին կայացած նիստում որոշվել է Հրաչյա Հարությունյանին արտահանձնել: Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը  իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013 թ-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ։ Նա  դատապարտվել է 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Նա արդեն 4 տարի է՝ գտնվում է կալանավայրում, իսկ  պատժի մնացած մասը պետք է կրի Հայաստանում: Հրաչյա Հարությունյանը  նաեւ առողջական խնդիրներ ունի: Հարազատները  հույս ունեն, որ  Հայաստանում պատիժը կրելու ընթացքում կկատարվեն  անհրաժեշտ վիրահատությունները: