Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանի ռեժիմը կկորցնի իր հենարանը»

Քաղաքականություն
1dfba15078b1e522c0a2e074823e2119

Սերժ Սարգսյանի ռեժիմը Հայաստանում հենված էր Արցախի իշխանությունների աջակցության եւ անձամբ իր նկատմամբ ԲՀԿ-ի չեզոքության վրա։Ֆեյսբուքում գրառում է արել քաղաքական գործիչ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը։ Առաջին հենարանը նա կորցրեց հոկտեմբերի 10-ին, երբ Մինսկում ստորագրեց Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու համաձայնագիրը։ Երկրորդը՝ հավանաբար կկորցնի հոկտեմբերի 15-ին, երբ կհաստատի Գագիկ Հարությունյանի կողմից ներկայացվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը։ Նման քաղաքական պայմաններում ես չեմ տեսնում որեւէ խոչընդոտ Գագիկ Ծառուկյանի համար՝ հեռացնել Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնից։ Դրա համար անհրաժեշտ են հետեւյալ քայլերը․ 1. Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում հայտարարված շարժման անունից Սերժ Սարգսյանին ներկայացնել վերջնագիր՝ մինչեւ ամսի 24-ը նախագահի պաշտոնից հրաժարական տալու պահանջով։ Այդ վերջնագիրը բնականաբար պետք է պարունակի հիմնավորում, որի համար, որպես ուղեցույց, կարելի է օգտագործել ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը։ Դրա հետ մեկտեղ պետք է հրապարակվի իշխանափոխության գործընթացի փուլ առ փուլ քայլերի ծրագիրը։ 2. Վերջնագրի տեքստը, որպես հայտարարություն, պետք է հեռարձակել բոլոր հասանելի ԶԼՄ-ներով՝ օրական մի քանի անգամ, ներառյալ ամսի 24-ը։ Հայտարարությունը պետք է զուգորդել քաղաքացիներին նախազգուշացումով, որ հոկտեմբերի 24-ին փակ են լինելու Երեւան քաղաքի գլխավոր մուտքերը եւ պետական իշխանության շենքերի հարակից փողոցները։ 3. Հոկտեմբերի 24-ի առավոտյան պետք է գումարել հավաքներ Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում, Աբովյանում, Արարատում, Արմավիրում եւ կազմակերպել երթեր այդ քաղաքներից դեպի Երեւան։ Այդ երթերի շարասյուններում, բացի մարդկանց տեղափոխող մեքենաներից, պետք է ներգրավված լինեն նաեւ տրակտորներ եւ բեռնատար մեքենաներ։ Շարասյունների ընթացքը, պետք է կազմակերպված լինի այնպես, որ նրանք միաժամանակ մոտենան Երեւանին բոլոր ուղղություններով եւ արգելափակեն քաղաքի բոլոր մուտքերը։ 4. Երեւան քաղաքում կազմակերպել 2 հանրահավաք եւ 1 երթ։ Առաջին հանրահավաքը Ազատության հրապարակում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, երկրորդը՝ Գարեգին Նժդեհի հրապարակում Ստեփան Դեմիրճյանի ղեկավարությամբ։ Երթը մատենադարանից մինչեւ Ծիծեռնակաբերդ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ 5. Գագիկ Ծառուկյանը անձամբ պետք է իր վրա վերցնի պետական իշխանության շենքերի արգելափակումը ապահովող խմբերի համակարգումը։ Պետք է արգելափակվեն ՀՀ կառավարության շենքերը, ՀՀ Ազգային ժողովը, Սերժ Սարգսյանի նստավայրը եւ պետական ամառանոցը։ 6. Հոկտեմբեր 24-ի առավոտյան ԶԼՄ-ներով պետք է արվի հայտարարություն, որ Գագիկ Ծառուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը ձեւավորել են ժամանակավոր կառավարություն։ Ոստիկանությանը պետք է հրահանգվի հաստատել իր ենթակայությունը այդ ժամանակավոր կառավարությանը։ Պետք է հրապարակվի նաեւ ժամանակավոր կառավարության որոշումը՝ կալանքի տակ վերցնել Սերժ Սարգսյանին եւ յուրաքանչյուրին, ով փորձ կանի խոչընդոտել այդ գործողություններին։ 7. Գագիկ Ծառուկյանը անձամբ պետք է ղեկավարի քաղաքացիների այն խումբը, որը կալանքի տակ կվերցնի Սերժ Սարգսյանին։ Սույնով հայտնում եմ նաեւ իմ պատրաստակամությունը՝ նշված ծրագրի իրականացման դեպքում տրամադրել «Ռադիո Հայ» ռադիոկայանի եթերը ինֆորմացիոն աջակցություն իրականացնելու համար։