«Հայաստանի ճակատագիրը Ռուսաստանի ձեռքերում է» (տեսանյութ)
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ժամկետը կորոշի Ռուսաստանը։ Մայիսի 29-ին Սերժ Սարգսյանի նշած օրը միայն առաջարկ էր՝ վստահ են հայ քաղաքագետները։ Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ «սեպտեմբերի 3-ից սկսած Հայաստանն իր լիազորություններից կամավոր զրկվել է՝ թողնելով այդ ամենը միմիայն Ռուսաստանի հայեցողությանը»։ «100 տոկոս որոշում է Ռուսաստանը, ուղղակի իրենք Ուկրաինան մարսելով են զբաղված, թվում է, թե թուլացել են, բայց էդպես չի, միջազգային պատժամիջոցներն են ստիպում մանեւրել եւ խնդիրը լուծել քաղաքակիրթ ձեւով»,- հավելում է Լեւոն Շիրինյանը։ Ռուսաստանն այսօր խիստ զբաղված է այլ հարցերով, իսկ Հայաստանը փաստորեն դեռ պետք է սպասի ԵՏՄ-ին անդամակցելուն, այն էլ դեռ հայտնի չէ, թե ինչ պայմաններով։ Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը շարունակում է պնդել՝ կա երեք խնդիր, որոնք շրջանցել Հայաստանը չի կարող՝ անկախ նրանից, թե որ միությանը կանդամակցի. 1.Հայաստանը չունի ընդհանուր սահման որեւէ միության հետ 2. Հայաստանն ունի Արցախի խնդիր 3. Հաշվի առնելով, որ ցանկացած միություն իր մեջ ներառում է վերպետական մարմիններ, առաջանում է ինքնիշխանության կորստի մաս։ Եւ հարցը հետեւյալն է՝ այդ սպասվող կորուստը եւ միություն մտնելու կորուստները համահո՞ւնչ են առավելություններին, որ մենք սպասում ենք։ Քանի դեռ հարցերից որեւէ մեկի պատասխանը հստակ չէ, Հայաստանը ստիպված է ապավինել Ռուսաստանի ցանկություններին, որոնցից ամենավտանգավորը Ադրբեջանին սիրաշահելն է։ Ռուբեն Մեհրաբյանը նշում է. «Հայաստանի շահերը Ռուսաստանի ձեռքում այսօր մանրադրամ են դարձել, որ նա փորձի գործածել Ադրբեջանին ավելի գրավելու համար»։ Քաղաքագետները այս պահին հավանական չեն համարում ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությունը. այն պարզ պատճառով, որ այդ երկիրը նման ցանկություն էլ չունի, քանի որ խանգարող հանգամանքներ կան։ Ավելին՝ տեսանյութում