Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրենց կամքով» եկածներին ավտոբուսով հետ տարան (տեսանյութ)

Հասարակություն
nkar000011

Ավտոբուսներով Սարդարապատ և Մուսալեռ թանգարանների մի խումբ աշխատակիցների այսօր տեղափոխել են Արմավիր քաղաքում գտնվող ՎՏԲ բանկ՝ կենսաթոշակային պարտադիր կուտակային ֆոնդ ընտրելու։ «Սարդարապատ» թանգարանի ոչ աշխատակիցները, ոչ փոխտնօրեն Արման Գուլխանյանը չեն կարողացել բացատրել , թե ինչու են միասնաբար բոլորն աշխատանքի ժամին եկել բանկ՝ ընտրության։ Արման Գուլխանյանը վստահեցրել է, թե ոչ ոքի պարտադրաբար չեն բերել՝ ֆոնդ ընտրելու։ Իսկ դրանում համոզվելու համար առաջարկել է բարձրանալ ավտոբուս եւ հարցնել՝ ո՞վ է դեմ։ Բնականաբար, արդեն կենսաթոշակային ֆոնդ ընտրած քաղաքացիները ասել են, թե իրենց չեն պարտադրել, թեեւ ինչքանով են վստահում այդ համակարգին, չեն կարողացել ասել։ Ի դեպ, լրագրողները նկատել են, ինչպես է Արման Գուլխանյանը բանկից դուրս գալուց հետո ստուգել արդյոք իրենց կամքով եկած բոլոր աշխատակիցներn ավտոբուսում են , եւ ինչպես բերել են նրանց , այնպես էլ տարել են հետ՝ թանգարան։