Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լռություն»՝ Նյու Յորքում

Մշակույթ
3d09541082b5057bcba39bd78fef68d4

Նյու Յորքի The Shell թատրոնի ստեղծագործական կոլեկտիվը ներկայացրեց ամերիկահայ անվանի գրող, դրամատուրԳ- ռեժիսոր Հրանտ Մարգարյանի «Լռություն... » պիեսը` անգլերենով:

«Այս թատերախաղը, որ ես գրել եմ անգլերն լեզվով՝ թվով երկրորդն է, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը: Իմ նպատակն այն է եղել, որ թատրոնի միջոցով կարողանանք օտար ժողովրդին տեղյակ պահել մեր ցավերի մասին: Անգամ այս ստեղծագործական խմբի բոլոր անդամները ՝ բացառությամբ Շուշանի դերակատար Լորրեինե Սրապյանի, որը ազգությամբ հայուհի է, գաղափար չունեին Հայոց ցեղասպանության մասին»,-ասաց Հանտ Մարգարյանը:

Ի դեպ, այս թեմայով դրամատուրգի առաջին պիեսը, որը կոչվում է « Հայ լինելը» բեմադրվել է 1996թ Նյու Յորքում, որից հետո այն ներկայացվել է Լոս Անջելեսում, Սան Ֆրացիսկոյում եւ Լոնդոնում

«Լռություն...» պիեսի բեմելի կապակցությամբ Հրանտ Մարգարյանին եւ թատրոնի ստեղծագործական խմբին ջերմ շնորհավորական ուղերձ են հղել՝ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Նազարյանը, ԱՄՆ-ի Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պրսամյանը, Մեծի Տանն Կիլիկիո, ԱՄՆ-ի Արեւելյան թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպս Չոլոյանը, ինչպես նաեւ Հայ Օգնության եւ Համազգային Հայ կրթական եւ Մշակութային Միություննեը:

Բեմադրությունը մի պատմություն է հայ կնոջ ՝ նրա տառապանքների ու հոգեկան ապրումների մասին: Նա կորցնում է իր չորս տարեկան որդուն եւ փրկվելով 1915թ ջարդերից իր կյաքի նպատակն է դրձնում ՝ գտնել կորած զավակին: Բեմադրության ռեժիսոն էր` Քեւին Թհոմպսոը: Գլխավոր դերերում հանդես եկան թատրոնի եւ հեռուստաֆիլմերի հանրահայ դեասաններ՝ Լորրեինե Սրապյանը, Չարլես Կարելը, Դավիդ Մ. Ֆարրինգտոնը, Թոդդ Լիցցան, Եվ. Ռոուֆեհն, Անդրեւ Ռաիան եւ ուիշնեը: Ներկայացումը, որն անցավ մեծ հաջողությամբ` ներկաների կողմից արժանացավ ջերմ ընդունելիությանը: Վրջում շնոհակալական խոսք ասաց պիեսի հեղինակ՝ Հանտ Մարգարյանը:

ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Լոսանկարները՝ հեղինակի Նյու Յորք