Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2025-12-19 174714
A A
Պաշտոնական

Ոստիկաններն ատրճանակներ և թմրանյութ են հայտնաբերել․ 1 անձ ձերբակալվել է (տեսանյութ)

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դեկտեմբերի 18-ին Քրեական և Համայնքային ոստիկաններն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննիչները խուզարկություններ են կատարել Երևանի բնակիչ 44-ամյա տղամարդու բնակության և աշխատանքի վայրերում:

Ըստ օպերատիվ տեղեկության տղամարդը բնակության վայրում և աշխատասենյակում ապօրինի պահում էր զենք-զինամթերք և թմրանյութ, որը հաստատվեց խուզարկությամբ
Խուզարկությամբ 44-ամյա տղամարդու աշխատասենյակում հայտնաբերվել են սպիտակ բյուրեղանման և փոշենման զանգվածներ ու սպիտակ հետքերով գլանակ: Կուրղինյան փողոցում գտնվող նրա տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են երեք ատրճանակ, փամփուշտներ, պահեստատուփեր, հոգեմետ դեղահաբեր, դեղնականաչավուն զանգված, հեղուկանման զանգվածով գլանակներ, մոխրացած հետքերով կաթուցիչներ:
44-ամյա տղամարդը ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու, թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, իսկ նրա կողմից շահագործվող մեքենաները տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Երևանի բնակիչ 44-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է նախաքննություն: