Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դատարան
A A
Քաղաքականություն

Քահանայի իրավունքը խախտվել է․ դատարանի որոշում

Առաջին ատյանի դատարանը խախտել է   Արագածոտնի թեմի քահանա Տեր Զորայր Կարապետյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը՝ բավարարելով քննիչի միջնորդությունը բնակարանում խուզարկության կատարելու բավարար տվյալների բացակայության պայմաններում: 

Նման որոշում է կայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝  դատավոր Ադրինե Ղուկասյանի նախագահությամբ։

«Այսինքն, Վերաքննիչ դատարանն արձանագրել է Տեր Զորայրի բնակարանում խուզարկություն
կատարելու փաստական հիմքի բացակայություն և որ դրա առկայության մասով Առաջին ատյանի
դատարանի պատճառաբանությունները հիմնավոր չեն», -իր ՖԲ էջում գրել է փաստաբան Արմինե
Ֆանյանը:

Հիշեցնենք, որ կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ) հայտարարությունների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 15-ին վաղ առավոտից Արագածոտնի թեմի հոգևորականների տներում խուզարկություններ են իրականացվել, ինչից հետո բերման են ենթարկել թեմի քահանաներին։

Հոգեւորականների տներում խուզարկություններ իրականացնելու որոշումները բողոքարկվել էին
Վերաքննիչ քրեական դատարան: Դատավորները մյուս բողոքներով եւս փաստել են՝ խախտվել է անձի
բնակարանի անձեռնմխելիության իրավունքը: