Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵԿ-ը բացահայտումներ է արել

Տնտեսություն
a3ffcb5ad9d4f0da576a5e42d0ada406

2011 թվականի հունվարի 1-ից մինչ հոկտեմբերի 21-ը պետական եկամուտների կոմիտեն հայտնաբերել է մաքսային իրավախախտումների 71 դեպք: Իրավախախտումների մեջ, ըստ ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, գերակշռել են առանց մաքսային ապահովման միջոցների ներկրման փորձերը:

ՊԵԿ-ից հայտնում են նաեւ, որ օրերս իրենց «նախաբացթողումային հսկողության վարչության» աշխատակիցները կանխել են մաքսանենգության հերթական փորձերը: «Ապավեն տերմինալ» մաքսային հսկողության տարածքում «Գեւորգ-Արամ» ՍՊԸ-ի անունով ներմուծված բեռի մաքսային զննման ժամանակ հայտնաբերվել է չհայտարարագրված շուրջ 23 տոննա լամինացված մանրահատակ, 5500 հատ բջջային հեռախոսի լիցքավորիչ եւ շուրջ 8000 բջջային հեռախոսի մարտկոց:

Իսկ կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները օպերատիվ տեղեկություններով, մայրաքաղաքի Աճառյան 5 շենքի ներքնահարկում հայտնաբերել են գործող արտադրամաս: Առանց պետական գրանցման եւ հարկային մարմիններում հաշվառվելու` քաղաքացի Ռոբերտ Զաքարյանը զբաղվել է լավաշի արտադրությամբ:

ՊԵԿ-ը վստահեցնում է, որ «օպերատիվ հետախուզության վարչության» աշխատակիցները այս ապօրինի գործունեությունն անմիջապես դադարեցրել է, իսկ արտադրանքի ծավալները եւ պետության հասցված վնասի չափը դեռ ճշտվում է:

Իսկ Սեբաստիա փողոցի վերջնամասում, օպերատիվ հետախուզության վարչության 11-րդ բաժնի աշխատակիցները բացահայտել են քաղաքացի Հրահատ Հովհաննիսյանին պատկանող ապօրինի գործող հանրային սննդի օբյեկտ: