Կոստանյանը և Դիմիտրովսկին մտքեր են փոխանակել ԵՄ-ի հետ փոխգործակցության խորացման շուրջ
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ և արտաքին առևտրի նախարարի տեղակալ Զորան Դիմիտրովսկիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև քաղաքական երկխոսության խորացման, երկկողմ համագործակցության զարգացման հնարավորություններին:
Կարևորվել են երկկողմ իրավական շրջանակի ընդլայնումը, առևտրատնտեսական կապերի ակտիվացման, ՏՏ, կրթության ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև եվրոպական ինտեգրման, ԵՄ հետ փոխգործակցության խորացման շուրջ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումներին: