Բացել լրահոսը Փակել լրահոսը
aadbeabb-a19b-4876-a94f-64cc16e80795
A A
Պաշտոնական

Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակության հետ

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 5-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե-Միկուլենյենեի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով «Երեւանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստան-Լիտվա սերտ համագործակցությունը:

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ու ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր: