A
A
Նարեկ Մկրտչյանը՝ երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինԾանրամարտի երիտասարդական հավաքականի անդամները շարունակում են ելույթները աշխարհի առաջնությունում: Եգիպտոսում ընթացող առաջնությունում մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 79 կգ քաշային ծանրորդները:
Հայաստանից ընտրանու անդամ Նարեկ Մկրտչյանը պոկում վարժությունում բարձրացրեց 145 կգ ու 150 կգ: Հրումում նա գլխավերևում պահեց 182 կգ ու 186 կգ: Այս վարժությունում նա երրորդն է: Երկամարտի 336 կգ արդյունքով Նարեկ Մկրտչյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն: