Բացել լրահոսը Փակել լրահոսը
a3c83421-d2f1-45d7-a3dc-bfcce105caa4
A A
Պաշտոնական

Անդրադարձ է կատարվել ԿԸՀ-ի և FBA-ի համատեղ իրականացվող ծրագրերին

Folke Bernadotte ակադեմիայի (FBA) գլխավոր տնօրեն Պեր Օլսոն Ֆրիդի գլխավորած պատվիրակությունը մայիսի 5-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

(FBA-ն) Շվեդիայի արտաքին գործերի նախարարությանը կից կառավարական գործակալություն է, որը զբաղվում է խաղաղության, անվտանգության և զարգացման հարցերով։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և ներկայացրել ԱԺ ընտրություններին ընդառաջ ընտրական հանձնաժողովների նախապատրաստական աշխատանքները:

Անդրադարձ է կատարվել նաև ԿԸՀ-ի և FBA-ի համատեղ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին: