Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-10-24_18-34-10
A A
Պաշտոնական

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12։41-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բետոնե Էլեկտրասյանը և կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենային։ Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին․ վերջինիս և ուղևորին մոտեցրել են շտապօգնության մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են։