A
A
«Բնություն և մշակույթ» գագաթնաժողովը՝ COP17-ի շրջանակում
Աջակցիր «Ա1+»-ինCOP17-ի շրջանակում տեղի է ունեցել «Բնություն և մշակույթ» գագաթնաժողովի բացումը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար, COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանը։
Իր ելույթում նա ընդգծել է բնության և մշակույթի անքակտելի կապը՝ որպես օրինակ ներկայացնելով հայկական դուդուկը, որի ստեղծման մեջ միահյուսվում են բնության պարգևած ծիրանենու փայտն ու սերնդեսերունդ փոխանցվող վարպետությունը։
Գագաթնաժողովի ընթացքում կարևորվել են բնական և մշակութային ժառանգության համատեղ պահպանությունը, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքների հարգումը, ավանդական գիտելիքների արժևորումն ու որոշումների կայացման գործընթացներում նրանց լիարժեք մասնակցությունը։
Անդրադարձ է կատարվել նաև քննարկման ներկայացված «Բնություն և մշակույթ» Էրեբունի–Երևան հռչակագրի նախագծին՝ ընդգծելով ժառանգության պահպանությանն ուղղված համագործակցության և համայնքների համար հասանելի ու կայուն ֆինանսավորման անհրաժեշտությունը։
Բնության պահպանությունը նաև մեր մշակութային ժառանգության, ինքնության և սերունդների միջև կապի պահպանումն է։