«Ամուսիններով գյուղի դպրոցի ավտոն էինք քշում» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿորցնել տունը, թողնել տարիներով ստեղծածը և ստիպված լինել ամեն ինչ սկսել զրոյից… Ռուզաննա Մնացականյանի ընտանիքի համար այդ ճանապարհը սկսվել է Արցախից բռնի տեղահանվելուց հետո։
Օձունում Ռուզաննան նորից հող է մշակում, ցանում ու բերք ստանում։ Նարդոս, հազրեվարդ, դաղձ և այլ մշակաբույսեր, մեղուներ, հավեր․ փոքր տնտեսությունն օր-օրի ընդլայնվում է։
Պետական և մասնավոր աջակցության շնորհիվ ընտանիքը փորձում է ոչ միայն վերականգնել կորցրածը, այլև այստեղ՝ Հայաստանում, նոր կյանք կառուցել։
Ռուզաննան այսօր ոչ միայն իր տնտեսությունն ընդլայնելու մասին է մտածում։ Նա նաև առաջարկներ ունի կառավարությանը՝ գյուղերում կյանքն ավելի ապահով, արժանապատիվ ու կայուն դարձնելու համար։ Որպեսզի գյուղը միայն ապրելու վայր չլինի, այլև հնարավորություն տա աշխատելու, արարելու և ապագա կառուցելու։
Գուցե հենց այսպես են նորից արմատներ գցում՝ երբ կորստից հետո հող են մշակում, ցավի կողքին՝ կյանք ստեղծում, իսկ վաղվա օրվա հանդեպ հավատը վերածում աշխատանքի։
Ռուզաննայի պատմությունը տուն կորցնելուց հետո նորից տուն ստեղծելու, հողին վերադառնալու և ապագան սեփական ձեռքերով կառուցելու մասին է։
Lori.TV