Բացել լրահոսը Փակել լրահոսը
51
A A
Պաշտոնական

Կարևորվել է Հայաստանի և GEF-ի գործընկերությունը

COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) գլխավոր գործադիր տնօրեն Դիեգո Մեսա Պույայի հետ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և GEF-ի համագործակցության ընդլայնումը, կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման մոբիլիզացումը և ազգային առաջնահերթություններին համապատասխան ծրագրերի իրականացումը։
 
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կանխատեսելի և հասանելի ֆինանսավորման ապահովմանը, ինչպես նաև Երևանում կենսաբազմազանության մշտադիտարկման տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման նախաձեռնությանը։
 
Կարևորվել է Հայաստանի և GEF-ի երկարամյա գործընկերության շարունակությունն ու COP17-ի նախագահության նախաձեռնությունների շրջանակում համագործակցության ամրապնդումը։