Բացել լրահոսը Փակել լրահոսը
24
A A
Պաշտոնական

Երևանի քաղաքապետարանը միացավ «CitiesWithNature» գլոբալ հարթակին

COP17-ի շրջանակում տեղի ունեցավ ապակենտրոնացված կառավարման մարմինների և քաղաքների 9-րդ համաժողովը` տարբեր երկրներից ժամանած քաղաքապետերի, նահանգապետերի և քաղաքական այլ ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Կարևորվեցին քաղաքների ու համայնքների ակտիվ մասնակցությունը և կոնկրետ հանձնառությունները՝ COP17-ի առաջնահերթություններն իրականություն դարձնելու գործում։ Գագաթնաժողովի ավարտին Կալի քաղաքից Երևանին փոխանցվեց հաջորդ հյուրընկալողի խորհրդանշական էստաֆետը։ Ի դեպ, Երևանի քաղաքապետարանը միացավ «CitiesWithNature» գլոբալ հարթակին: