Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թրամփ
A A
Պաշտոնական

25% մաքսատուրք․ Թրամփի նոր քայլն ընդդեմ ԵՄ-ի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 25% մաքսատուրք կսահմանի Եվրոպական Միությունից ներմուծվող մեքենաների և բեռնատարների վրա։

«Քանի որ ԵՄ-ն չի պահպանում մեր առևտրային համաձայնագիրը, ուրախ եմ հայտարարել, որ հաջորդ շաբաթ մաքսատուրքերը կբարձրացնեմ մինչև 25%»,- գրել է ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցերում։

Միացյալ Նահանգների նախագահն ակնարկել է, որ եթե դրանք արտադրվեն ԱՄՆ-ում, մաքսատուրքեր չեն լինի։